Թվային օրթոդոնտիա
Օրթոդոնտիայի թվային պլանավորում
- Թվային դրոշմի ստացում
- Բուժման պլանավորում
- Անհատական էլայներների արդադրություն
- Ցեֆալոմետրիկ անալիզ (հաշվարկ ավելի քան 20 եղանակով)
- Արտա և ներբերանային ֆոտոարձանագրություն
Թվային օրթոդոնտիան իրենից ներակայացնում է մի շարք հաջորդական քայլերի ամբողջություն,որը թույլ է տալիս ընտրելու բուժման առավել օպտիմալ տարբերակը։ Դրանք են՝
- Ներբերանային սկանավորում
- Համակարգչային տոմոգրաֆիա
- 3Shape Aline Studio ծրագրի միջոցով ատամների օպտիմալ դիրքի որոշում և էլայներների նախագծում
- Թվային մոդելի տպում
- Անհատական էլայների արտադրություն
3Shape Aline Studio
Մենք ցանկանում ենք ձեզ ներկայացնել ծրագրային պրոդուկտ, որը կանխատեսելի և ճշգրիտ կդարձնի բուժման պլանավորումը: Դուք և ձեր պացիենտը կտեսնեք ատամի շարժման կարգը, ժամանակը և անհրաժեշտ կափարիչների քանակը:
Էլայներներն ամբողջ աշխարհում արժանացել են բժիշկների և պացիենտների վստահությունը, և մենք Հայաստանում նույնպես պետք է ներդնենք դրանք կլինիկական պրակտիկայում։
Գրանցվեք մեզ մոտ ցուցադրության համար և ծանոթացեք վերջին 3Shape Aline Studio ծրագրային փաթեթի հնարավորություններին։
Եռաչափ տպագրություն և էլայներների արտադրություն Երևանում
Այն ամենը, ինչ անհրաժեշտ է օրթոդոնտիստին՝ էլայներով աշխատանքը սկսելու համար, կարելի է գտնել մեր DDC-ում:
Կատարեք համակարգչային տոմոգրաֆիա և ներբերանային սկանավորում, մասնակցեք պլանավորմանը և վստահեք մեզ՝ ձեր էլայներներն արտադրելը: