3Shape թվային սկաները ընդմիշտ կփոխի ձեր աշխատանքը: Մենք ցույց կտանք, թե ինչպես է աշխատում սկաները և կսովորեցնենք, թե ինչպես սկանավորել ճշգրիտ, արագ և առանց սխալների:
Արտակ Անդրանիկի Քերոբյան

Ապացուցված ճշգրտություն

18 անկախ ուսումնասիրություններ հաստատում են TRIOS-ի վիճակագրորեն ավելի բարձր ճշգրտությունը՝ համեմատած ավանդական դրոշմերի և/կամ այլ առաջնային ներբերանային սկաներների հետ՝ ամբողջական կամարային, մեկ և բազմակի վերականգնման համար:

Իրատեսական գույներ

Բարձրորակ թվային դրոշմերը իրական գույներով թույլ են տալիս ձեր պացիենտներին տրվող խորհրդատվությունը տեղափոխել հաջորդ մակարդակ: Գույնի հայտնաբերման գործառույթը խնայում է ժամանակը և ստեղծում բարձրորակ վերականգնումներ:

Դինամիկ փոխնստվածք

Վերականգնումների որակը բարելավելու համար TRIOS Patient Specific Motion ֆունկցիան թույլ է տալիս գրառել պացիենտի հոդակապային շարժումները՝ ցուցադրելով ստատիկ և դինամիկ կոնտակտներ:

ԱԻ հեշտ սկանավորման համար

Մեր վերջին արհեստական ​​ինտելեկտի (ԱԻ) տեխնոլոգիան հեշտացնում է սկանավորումը՝ հեռացնելով ավելորդ փափուկ հյուսվածքը թվային դրոշմվածքից։

Ապագա արդյունքը մոտիկից

Սկանավորումն ինքնանպատակ չէ, այլ ընդամենը տվյալների ստացման միջոց օրթոպեդիկ բուժման բարձրորակ պլանավորման համար։ Մեր թվային լաբորատորիայում մենք երկար ժամանակ արտադրում ենք շապիկ և վինիրներ թվային եղանակով, և ճշգրտություն բառը մեզ համար շատ կարևոր է: Ուստի մենք ընտրել ենք 3Shape սկաները, և հրավիրում ենք ձեզ ծանոթանալու նրա հնարավորություններին։
Լավագույն կերպով մոտիվացրեք պացիենտներին, ցույց տվեք նրանց ներկա վիճակը և ապագա արդյունքը:
Արտակ Անդրանիկի Քերոբյան

DSD

Digital Smile Design

Որքան դժվար է համաձայնվել՝ առանց իմանալու, թե վերջում ինչ կստանաս, և որքան հեշտ է որոշում կայացնել՝ հստակ տեսնելով վերջնական արդյունքը։ Սա հատկապես կարևոր է, երբ խոսքը վերաբերում է մարդու արտաքինին և նրա ժպիտին։

DSD-ն այն է, ինչ պատասխանում է պացիենտի հարցերին և մոտեցնում նրան իր երազանքին։

Մենք մշակել ենք բոլոր փուլերը, որոնցով դուք կկարողանաք ձեր պացիենտին ցույց տալ իր ապագա ժպիտը։

Մենք ունենք ամեն ինչ, ինչը կօգնի ձեզ սկսել աշխատանքը նոր ժամանակակից DSD արձանագրությունով՝ սՍարքավորումներ սկանավորման և նախագծի համար, ատամների դասավորության անհրաժեշտ գրադարաններ, իդեալական համամասնությունների իմացություն, թվային և դասական եղանակով վինիրներ պատրաստելու փորձ:

ներբերանային սկանավորում

Ֆոտո արձանագրություն

Digital Smile Design

Թվային լաբորատորիա

Ձեր աշխատանքը

Պացիենտի հիասքանչ ժպիտ

Առաջնակարգ սպասարկում

Դուք կարող եք հետազոտություն անցկացնել անձամբ այցելելով մեր կենտրոն, կամ ուղղորդել պացիենտին մեզ մոտ, ինչից հետո մենք ձեզ փոստով կուղարկենք արդյունքները:

Խորհրդատվություն և ուսուցում

Մենք անվճար և ձեզ համար հարմար ժամանակ կսովորեցնենք ձեզ օգտագործել այն բոլոր սարքավորումները, որոնք մենք ունենք:

Զարգանում ենք միասին

Ուրախ ենք տեսնել ձեզ այն բժիշկների կազմում, ովքեր առաջարկում են ժամանակակից և որակյալ բուժում իրենց պացիենտներին:

Սկսեք աշխատել նոր ձևով:

Մենք ձեզ կօգնենք այս հարցում

Եկեք խոսենք: