Skip to main content

Ատամնաբուժական լուսանկարչություն

ձեր ապագա ժպիտը պլանավորելու առաջին քայլը

Պրոֆեսիոնալ կերպով արված լուսանկարներն օգտագործվում են ապագա օրթոպեդիկ բուժումը պլանավորելու համար: Մենք ընտրում ենք շապիկների և վինիրների էսթետիկ ձևը` հիմնվելով մի շարք պարամետրերի վրա, ինչպիսիք են դեմքի համամասնությունները, ժպիտի բարձրությունը, համաչափությունը և պացիենտի այլ առանձնահատկությունները: Միասին սա DigitalSmileDesign-ի հայեցակարգն է, որը մշակվել է Քրիստիան Քոուչմենի կողմից, և մենք առաջարկում ենք Երևանի բժիշկներին և պացիենտներին զգալ դրա բոլոր առավելությունները:

Մենք աշխատում ենք այս հայեցակարգի վրա և ցանկանում ենք ձեզ ցույց տալ լավագույն համաշխարհային փորձը, որպեսզի դուք այն առաջարկեք ձեր պացիենտներին:

ներբերանային սկանավորում

Ֆոտո արձանագրություն

Digital Smile Design

Թվային լաբորատորիա

Ձեր աշխատանքը

Պացիենտի հիասքանչ ժպիտ

Մենք պատրաստել ենք ձեզ համար

Nikon D750 ամբողջական շրջանակով տեսախցիկ

Պրոֆեսիոնալ տեսախցիկ՝ ակնթարթային ավտոմատ ֆոկուսով, բնական սպիտակ հավասարակշռությամբ, հարմար կառավարմամբ և պարզ ինտերֆեյսով:

Մենք նրան ընտրել ենք Վիտալի Շերբակովի առաջարկությամբ, և հրավիրում ենք Ձեզ փորձել աշխատել նրա հետ։

Դիմանկարային մակրո օբյեկտիվ Nikon-ի պրեմիում շարքից

Կարևոր է հասկանալ, որ լուսանկարի գեղեցկության համար պատասխանատու է ոչ թե տեսախցիկը, այլ օբյեկտիվը, մենք ընտրեցինք լավագույնը, առանց աղավաղումների, ակնթարթային սուր ավտոֆոկուսով:

Դրա միջոցով դուք կարող եք նկարահանել վավերագրական հատվածներ և ստեղծել գեղեցիկ գեղարվեստական լուսանկարներ՝ ինչպես դիմանկարներ, այնպես էլ ձեր պացիենտների ատամների լուսանկարները:

Իմպուլսային լույս դիմանկարային լուսանկարչության համար

Ձեզ բնականաբար, անհրաժեշտ են ձեր ժպտացող պացիենտների գեղեցիկ դիմանկարները: Դրանք ստեղծելը ձեզ համար հեշտացնելու համար մենք գնեցինք լույսի երկու աղբյուր, որոնք տալիս են փափուկ լցնող լույս, որը թաքցնում է մաշկի թերությունները և ավելացնում աչքերի և ժպիտի գեղեցկությունը:

Դիմանկարի նկարահանում

Ներբերանային նկարահանում

Մենք հրավիրեցինք Վիտալիին Երևան՝ մեր կենտրոնում վարպետության դաս անցկացնելու համար։

Մենք DDC-ում ուրախ ենք կիսվել ձեզ հետ ֆոտո արձանագրության վերաբերյալ մեր գիտելիքներով: