Դուք գիտեք, որ ատամնաբուժությունը շատ արագ է զարգանում, և թվային ախտորոշման մեթոդներին և բուժման պլանավորմանն անցնելը զարգացման բնական ընթացք է մեր պացիենտների խնամքի որակը բարելավելու:
Նոր սարքավորումը մեծ ներդրումներ է պահանջում և բժիշկների մեծ մասի համար այն անհասանելի է: Ուստի մենք որոշեցինք ստեղծել մի կենտրոն, որը կունենա լավագույն սարքավորումները, և տարբեր ոլորտների բժիշկները կկարողանան օգտվել դրանից ամեն օր՝ իրենց պացիենտներին առաջարկելով բուժում եվրոպական և ամերիկյան կլինիկաների մակարդակով։
Սա մեծ և կարևոր իրադարձություն է Երևանի և Հայաստանի կյանքում, և մենք հպարտ ենք, որ նոր էջ ենք բացել մեր երկրում բժշկության զարգացման գործում։