Եթե օրթոպեդ եք և աշխատում եք Երևանում, ապա գիտեք, որ մենք երկար ժամանակ է, որ հաջողությամբ օգտագործում ենք ֆրեզերային հաստոցներ և 3D տպիչներ։
Բայց մենք գնացինք ավելի հեռուն և հայաստանյան շուկա ներկայացրինք լավագույն 3Shape ներբերանային սկաներներից մեկը, որը մեծապես հեշտացնում է աշխատանքը և բժշկին ու պացիենտին ազատում կաղապար հանելու անհրաժեշտությունից:
Ընդհանուր առմամբ բոլորը հասկանում են, որ թվային տեխնոլոգիաները արագորեն զարգանում են, բայց մենք նկատում ենք, որ շատ բժիշկներ վախենում են սկսել աշխատել դրանցով, քանի որ աշխատանքի հենց սկզբում սխալներն անխուսափելի են։
Մեզ հետ միասին դուք արագ կանցնեք ուսուցման փուլը և կհասկանաք այն հսկայական ներուժը, որը պարունակում է թվային ստոմատոլոգիան: